Կենտրոնի տնօրեն

Վիգեն Օնիկի Թոփուզյան

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
Քիմիական գիտությունների դոկտոր
Պրոֆեսոր

Հեռ.՝ (+37410)-288-334,
Ֆաքս՝ (+37410)-288-337,
Էլ-փոստ՝ vtop@web.am

Կենտրոնի ղեկավարություն

Մ. Գ. Հարությունյան

Փոխտնօրեն
Հեռ.՝ (+37410)-288-337

Ա. Ա. Հովհաննիսյան

Փոխտնօրեն արտ. գծով
Քիմ. գիտ. թեկնածու
Հեռ.՝ (+37493)-362-044

Ա. Խ. Գյուլնազարյան

Գիտքարտուղար
Քիմ. գիտ. դոկտոր
Հեռ.՝ (+37410)-285-291

Ս. Ա. Բաբայան

Գլխավոր հաշվապահ
Հեռ.՝ (+37410)-286-977

Մ. Ս. Առաքելյան

Կադրերի բաժնի վարիչ
Հեռ.՝ (+37410)-288-329

ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ-ի մասին

ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը ( ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ) ստեղծվել է ՀՀ կառավարության 2006թ. հոկտեմբերի 12-ի 1530-Ն որոշման համաձայն և իր մեջ ներառում է հետևյալ գիտահետազոտական հիմնարկները՝
- Ա. Մնջոյանի անվ. Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը (հիմնադրվել է 1955 թ.),
- Օրգանական քիմիայի ինստիտուտը (հիմնադրվել է 1957 թ.),
- Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնը (հիմնադրվել է 1994 թ.)
Այժմ կենտրոնում աշխատում է 284 մարդ, այդ թվում 189 գիտաշխատող, ՀՀ ԳԱԱ 2 թղթ.անդամ, 19 դոկտոր, 83 գիտության թեկնածու:
Անցած երեք տարիների ընթացքում Կենտրոնի աշխատակիցների կողմից հրատարակվել է 384 գիտական հոդված, հանրապետական և միջազգային գիտաժողովների թեզիս, ստացվել է գյուտի ՀՀ 3 արտոնագիր:
Այդ նույն ժամանակահատվածում պաշտպանվել է 16 թեկնածուական ատենախոսություն:
Կենտրոնը, Հայկական քիմիական ընկերության հետ համատեղ, կազմակերպել է միջազգային մասնակցությամբ գիտաժողովներ` «Նոր նյութեր և պրոցեսներ» (2010 թ.), «Հաջողություններ օրգանական և դեղագործական քիմիայի բնագավառում» (2012 թ.), «Ձեռքբերումներ և խնդիրներ» (2014 թ.) ինչպես նաև, ՀՀ ԳԱԱ-ի հետ համատեղ «Ցածր ջերմաստիճանային քիմիա» 8-րդ միջազգային գիտաժողովը (2010 թ.), «Քիմիան այսօր» Երիտասարդ գիտնականների 4-րդ միջազգային գիտաժաղովը(2014 թ.):
2012թ. Կենտրոնի կողմից հրատարակվել է «Օրգանական և դեղագործական քիմիայի որոշ նվաճումներ» գիտական աշխատանքների ժողովածուն: Կենտրոնում գործում է երեք մասնագիտությունների՝ Բ.00.03 - «Օրգանական քիմիա», Բ.00.10 - «Կենսօրգանական քիմիա» և Բ.00.06 - «Բարձրամոլեկուլային միացություններ» գծով գիտության դոկտորի և թեկնածուի գիտական աստիճան շնորհող ՀՀ ԲՈՀ-ի 010 Մասնագիատական խորհուրդը:

Համագործակցություն

Հայտարարություններ

Նորություններ

Հրապարակումներ